Հին հասարակարգերում, որտեղ կային ճորտեր, ստրուկներ, մարդիկ
շատ էին ճնշվում եւ շահագործվում հարուստների կողմից: Ստրուկը ձգտում էր գոնե ազատ
կյանքի, որպեսզի կարողանա պահպանի իր ֆիզիկական եւ բարոյական վիճակը: Հետագայում գոյանալով
վախկոտներ եւ անվախներ, առաջացան իշխողներ, ստիպելով իրենց փոխարեն աշխատեցնել թույլերին, անարխիայի ժամանակահատվածում ձգտում
էին իշխանության, անպարտության համար: խելացին միշտ ձգտում է իշխանության, որպեսզի
հիմարը չիշխի իրեն: Ժողովուրդը ձգտում է ունենալ խելացի, անվախ, ուշիմ դիվանագետ, ղեկավար,
պետությունը ղեկավարելու համար:
вторник, 4 декабря 2012 г.
Կյանք
Կյանք:
Քաղցր ու գեղեցիկ բառ: Սա շատ բարդ երևույթ է: Մարդը սերմը գցում է հողը ևկարճ ժամանակ
անց սերմը ծիլ է տալիս, աճում ու բազմանում: Օդը, հողը, ջուրը և արևը սերմին կյանք
են տալիս: Բնության աճը ավելի նկատելի է գարնանը: Գարունը կյանք է տալիս, բնությունը
զարթոնք է ապրում և մարդը հիանում է՝ տեսնելով այս ամենը: Ծնվում և ապրում են ոչ միայն
բույսերը, այլ նաև կենդանական աշխարհը: Մարդու կյանքի ընթացքը կախված է իր ապրելակերպից,
նայած՝ ով ոնց է դասավորել իր կյանքը: Մարդը պետք է կարողանա իր կյանքի ընթացքում հասնել
այն ամենին, ինչին ձգտում է, անի այն ամենը, ինչ ինքը երազում է: Կյանքը մարդուն տրվում
է մեկ անգամ և պետք է կարողանա ապրել այնպես, որ իր ապրած կյանքի տարիները չափսոսա:
Подписаться на:
Сообщения (Atom)