Ընդհանուր բնութագիր
Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:
Արգելոցը տարածված է Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան, Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ու Երանոս լեռնաշղթայի հյուսիսարևելյան դիրքադրության լեռնալանջերին: Այն տեղակայված է ՀՀ Արարատի մարզի տարածքում, զբաղեցնում է 29196հա տարածք և կազմված է Գառնու, Կաքավաբերդի, Խոսրովի, Խաչաձորի և Ուրծի եգերական տեղամասերից:
Արգելոցի տարածքը մեկուսացած է հիմնական ենթակառուցվածքներից և միայն հարավ-արևմուտքից սահմանակից է բավական խիտ բնակեցված Արարատյան հարթավայրին: Տարածքին բնորոշ են կենտրոնական Հայաստանի կիսաանապատային, ֆրիգանային, նոսրանտառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բուսական (1849 տեսակներ) և կենդանական (283 տեսակներ) եզակի համակեցությունները:

Կենդանական աշխարհ
Անողնաշարավորներ.
Համաձայն Խոսրովի արգելոցի անողնաշարավոր կենդանիների ֆաունայի վերաբերյալ գրականության, կոլեկցիոն և ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերի` Խոսրովի արգելոցի անողնաշար կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից են 62 տեսակի փափկամարմիններ, երեք տեսակի կարիճներ և 1427 տեսակի միջատներ: Հանրապետությունում ուսումնասիրված միջատների խմբերից արգելոցում հայտնաբերված տեսակները պատկանում են 11 կարգերի` ճպուռներ, աղոթարարներ, ուրվականներ կամ փայտաձևեր, ուղղաթևեր, ականջամտուկներ, միակերպաթևեր, կարծրաթևեր, փափկաթևեր, երկթևեր, թաղանթաթևեր:
Կաթնասուններ.

Գաբրիելյանը և ուրիշները (1990) նշում են միջատակերների 6 տեսակ, ձեռքաթևավորների 7 տեսակ, նապաստակների 1 տեսակ, կրծողների 14 տեսակ, գիշատիչների 10 տեսակ և կճղակավորների 3 տեսակ:
Զառիվայր թեք լանջերը, բարձրախոտերով աճած խոնավ բացատները ապաստարան են հանդիսանում այնպիսի խոշոր կաթնասունի համար, ինչպիսին գորշ արջն է, որը գրանցված է նախկին ՍՍՀՄ Կարմիր գրքում: Հազվադեպ չեն նաև վայրի խոզը, գայլը, աղվեսը, գորշուկը, եվրոպական նապաստակը: Անտառներում և բաց չորային լանջերին սովորական են կովկասյան երկարապոչ սրնչակը, աքիսը, քարակզաքիսը: Բավական հաճախ է հանդիպում սովորական ոզնին: Կաքավաբերդի և Գառնու տեղամասերում հանդիպում է հնդկական մացառախոզը:
Անտառի վերին սահմանում հազվադեպ հանդիպում է լուսանը:
Հովազը բնակվում է խորը կիրճերով սարերի վրա, թփուտային բուսականությամբ ծակված մացառուտներում, ժայռային կուտակումներում, լեռնա-տափաստանային սարահարթերի զառիվայրերի վրա: Հովազի միգրացիոն ուղիները հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտում և անցնում ջրբաժաններով:
Թռչուններ
Ֆիզիկա-աշխարհագրական պայմանների առանձնահատկությունները` հարուստ ֆլորիստիկ խմբավորումներով և բիոտոպների մեծ բազմազանությամբ, ապահովում են բազմատեսակ թռչունների գոյությունը Խոսրովի արգելոցի տարածքում: Ըստ վերջին տվյալների արգելոցի օռնիտոֆաունայում հաշվվում է 192 տեսակ, որոնք պատկանում են 44 ընտանիքների, որն էլ կազմում է Հայաստանում հայտնի թռչնատեսակների ընդհանուր քանակի 56 տոկոսը: Դրանցից 63 տեսակը ապրում են այստեղ մշտապես, 83-ը հանդիսանում են բնադրող-չվող, 83-ը հանդիպում են գարնանային և աշնանային չուերի ժամանակ, 11-ը ձմեռող են, 10-ը թափառող և հանդիպում են արգելոցի տարածքում բնադրման ժամանակահատվածում, բայց վերջինններս չեն բնադրում այստեղ, և 5-ը պատահաբար մուտք գործած տեսակներն են:
Հավազգիները արգելոցում ներկայացված են 4 տեսակներով: Ժայռային ելքերով և քարքարոտ զառիվայրերով ենթալպյան մարգագետիններում ոչ մեծ քանակով բնակվում է կասպիական ձնահավ: Անտառային տափաստաններում, թփուտներում և մացառուտներում լայն տարածում ունի մոխրագույն կաքավը: Քարակաքավները հաճախ են հանդիպում կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպներում: Բարձրախոտ մարգագետիններում բույն է դնում լորը:
Այստեղ առավել հարուստ են ներկայացված ցերեկային գիշատիչ թռչունները: Անմատչելի ժայռերում բույն են դնում մորուքավոր անգղը, գիշանգղը, սպիտակագլուխ անգղը, տափաստանային ճուռակը, քարարծիվը, սովորական հողմավար բազեն, սապսանը և Հայաստանի ամենահազվագյուտ թռչունը` միջերկրածովյան բազեն: Գառնանգղը բնադրում է բարձր լեռներում զառիվայրերի և թեք ժայռերի վրա:
Արգելոցի գիհու նոսր անտառային գոտում հանդիպում է սև անգղը, իսկ զառիվայր թեք ժայռերի վրա սպիտակագլուխ անգղը:

Սողուններ

Կաքավաբերդի տեղամասում հայկական իժը տարվա ընթացքում բարձրանում է 1500 մ մինչև սուբալպիական գոտու քարքարոտ տեղամասերը /մինչև 2200մ ծ.մ./: Օձերը կյանքի ընթացքում կատարում են սեզոնային տեղաշարժեր մի լանդշաֆտային գոտուց մյուսը:
Բուսական աշխարհը

Հողակլիմայական պայմանների խայտաբղետության և բազմազանության շնորհիվ, տեղանքի ռելիեֆից և այլ պայմաններից կախված արգելոցի բուսական ծածույթը շատ բազմազան է: Խոսրովի պետական արգելոցը տեղաբաշխված է Երևանի ֆլորիստիկական շրջանում: Արգելոցի բուսականությունը չափազանց բազմազան է՝ այստեղ ներկայացված են կաղնուտներ, գիհու նոսրանտառներ, լեռնային տափաստաններ, կիսաանապատային բուսականության կղզյակներ, լեռնային քսերոֆիտ բուսականություն, պետրոֆիլ և հիդրոֆիտ համակեցություններ և այլն: Բուսականության այսպիսի հարստությունը պայմանավորում է արգելոցի ֆլորայի բազմազանությունը:
Արգելոցի տարածքում նախալեռնային և ցածրադիր լեռնային գոտիները զբաղեցնում են կիսաանապատային և ֆրիգանային բուսական համակեցությունները: Այստեղ կավա-խճաքարային հողերի վրա տարածված են կիսաանապատային համակեցությունները օշինդր բուրավետի հետ, ինչպես նաև տարբեր հալո-գիպսոֆիտային համակեցությունները, որտեղ գերակշռում են օշանի տարբեր տեսակներ, որոնց հետ միասին աճում են աղածաղիկ նոսրատերևը, բորբոսատեսուկը, անմեռուկը, նոեաոն, տերեփուկ երևանյանը և այլն:
Էֆեմերա-գալանտիային կիսաանապատների ոչ մեծ տեղամասեր ներկայացված են գիպսաբեր կավերի վրա, որտեղ լիովին գերակշռում է աղածաղիկ նոսրատերևը, իսկ գարնանը բազմաքանակ են էֆեմերները` դաշտավլուկ սոխուկային, եղջրագլխիկ մանգաղանման, ռեմերիա հիբրիդային, գարնանախոտ գարնանային և այլն: Ավելի քարքարոտ կավային լանջերին շատ սովորական են շարդինիա արևելյանը, վարդատերեփուկ մշկաբույրը, անմեռուկը: Այդ գոտում առավել մեծ տեղամասեր են գրավում օշինդրային կիսաանապատները, որտեղ գերակշռում է օշինդր բուրավետը: Գարնանը այստեղ հանդիպում են մի շարք էֆեմերայիններ` ձնծաղիկ եռասյունը, վարդկակաչ երկծաղիկը, աստղաշուշանները, սագասոխուկները, հիրիկ նրբագեղը, իքսիոլիրիոն լեռնայինը և այլն:
Բավական մեծ տարածքների վրա ներկայացված է կիսաանապատային բուսականությունը, որտեղ օշինդրին ուղեկցում են կապարը, ոզնաթփերի տեսակները, գազերը, Կոչի ուրցը :
Շատ քարքարոտ, հաճախ մանր փլվածքներով ոչ բարձր բլուրների /կմախքացած հողեր/ վրա ձևավորվել են ֆրիգանային խմբավորումներ, որտեղ թփերից ներկայացված են Պալլասի դժնկը, Ֆենցելի նշենին, հազվադեպ տանձ ուռատերևը: Քարացրոնների և փլվածքների վրա, ժայռերի բեկորների միջև սովորական են բալենի ճերմակահերը և մագալեբյանը, տափաստանամորին, փռշնի մերկը, կծոխուրը, ասպիրակը, պիստակենին, հազվադեպ Տուրնեֆորի փռշնին. ՈՒրցի լեռնաշղթայի հարավային մակրոլանջի վրա ներկայացված են չափազանց հետաքրքիր ֆրիգանային համակեցություններ` չծակծկող բարձիկանման թուփի` ցմախի գերակշռմամբ: Ընդհանրապես բուսականության այս տիպի համար շատ բնորոշ է թփերի և բարձիկանման ձևի թփուտների գերակշռումը, որոնցից են գազերը, ոզնաթփերը, կորնգան եղջրավորը, քաֆուրխոտը և այլ տեսակները:
Խոսրովի արգելոցի ոչ մեծ տարածքների վրա ներկայացված են տոմիլյար տիպի բուսական խմբավորումներ: Այստեղ գերակշռում են շրթնազգիների տարբեր տեսակներ` եղեսպակ վիշապագլուխը և խռնդատատերևը, Կոչի ուրցը, աբեղախոտ փքվածը, լերդախոտերը և այլն:
Միջին լեռնային գոտում (1400-2200մ ծովի մակ.) ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները: Ոչ մեծ տարածքներ են զբաղեցնում գիհու նոսրանտառները, որտեղ լիովին գերակշռում է գիհի բազմապտուղը : Հազվադեպ հանդիպում են նաև գիհի երկարատերևը և ցածրաաճը. Սովորաբար գիհուն ուղեկցում են թխկի վրացականը, փռշնի մերկը, Ֆենցելի նշենին, Պալլասի դժնիկը, ցախակեռաս վրացականը, բռնչին /գերիմաստի/ և այլն: Առանձին հատվածների վրա առատորեն ներկայացված են տանձենու և արոսենու տեսակները: Ոչ մեծ տարածքներ զբաղեցված են նշենիների և պիստակենիների նոսր անտառներով:
1600-2300 մ բարձրության ոչ մեծ տարածությունների վրա հանդիպում են են խոշորառեջ կաղնու անտառները: Այստեղ ներկայացված են կաղնուտի մի քանի տիպեր` տարախոտային, շյուղախոտային, հացազգա-տարախոտային:

Արգելոցում զգալի տարածքներ են զբաղեցնում լեռնային տափաստանները, որոնք ներկայացված են տարբեր ֆորմացիաներով: Փետրախոտային տափաստանները տարածված են 1400-2100 մ բարձրությունների վրա, որտեղ որպես դոմինանտներ հանդես են գալիս փետրախոտեր նեղատերևը, մազմզոտը, գեղեցիկը և պոնտի:
Սովորաբար փետրախոտերին ուղեկցում են հացազգիների այլ տեսակներ` շյուղախոտը , սիզախոտը, տափաստանային կերասեզերը: Երբեմն հանդիպում են հացազգի-տարախոտային տափաստանային խմբավորումներ, որտեղ գերակշռում են կելերիա սանրավորը, սիզախոտը, տափաստանային կերասեզը, իսկ տարախոտայիններից՝ մակարդախոտ գարնանայինը, Կոչի ուրցը և այլն:
Բավական սովորական են տափաստանային խմբավորումները, որտեղ լիովին գերակշռում են շյուղախոտերը` փեստուկը և շյուղախոտ ոչխարի տեսակները, որոնք կոչվում են շյուղախոտային տափաստաններ:
Համեմատաբար ոչ մեծ հատվածներում ներկայացված են տարախոտային տափաստանները, որտեղ հացազգիների դերը աննշան է, իսկ այստեղ գերակշռում են տարախոտերի ներկայացուցիչները-կատվադաղձը, երեքնուկը , առվույտ, գազերը և այլն:
Խոսրովի արգելոցում բավական սովորական են տրագականտային տափաստանները, որտեղ գերակշռում են տրագականտային գազերը կորնգան եղջրավորը, պրանգոս նարդեսանմանը , ոզնաթփերը և հացազգիները` հացազգային տափաստանների տիպիկ ներկայացուցիչներ փետրախոտերի, շյուղախոտի, կելերիաի մասնակցությամբ:
2200-2600 /2800/ մ բարձրության վրա ներկայացված են մարգագետնային տափաստանները, որտեղ տափաստանային սովորական էդիֆիկատորներին միանում են մարգագետնային էլեմենտները- սիզախոտ մարգագետնայինը, տիվարսակը, գարի սոխուկայինը և այլն:
Արգելոցի տարածքում, գետերի երկայնքներով նեղ շերտով տեղաբաշխված է տուգայանման (անապատային գետահովտային) բուսականությունը, որտեղ աճում են հացենի սրապտուղը , բարդու տեսակներ, կաղամախին, ուռենիներ, փշատենի նեղատերևը, կարմրան, ինչպես նաև կծոխուրի (ծորենի), ալոճենու, մասրենու տեսակները:
Արգելոցի տարածքի շատ փոքր տեղամասերում՝ գետերի ափերի երկայնքով և ոչ մեծ լճում՝ ներկայացված է ինտրազոնալ ջրա-ճահճային բուսականությունը, որտեղ եղեգի մացառուտներում աճում է ջրասոճին, շերեփուկախոտերի տեսակները և այլն: Տրավերտինների վրա հանդիպում է շատ հազվագյուտ տեսակ` Օշեի կղմուխը և վեներայի մազ պտերը: