понедельник, 28 января 2013 г.

Սավանաներ


Անապատների զոնայից դեպի հասարակած տեղւմների քանակը սկսում է աճել, հանդես են գալիս թփուտներ, բարձր խոտեր, առանձին ծառեր, եւ անապատը աստիճանաբար փոխվում է կիսաանապատի եւ ապա՝ տաք գոտու անտառատափաստանի, որն անվանում են սավանա: Սավաննաները տարածված են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում՝ Գվիանական բարձրավանդակում և Օրինոկո գետի ավազանում (լյանոսներ), Բրազիլիայում (կամպոսներ), Ավստրալիայում և Հնդստան թերակղզում:
Սավանաների զոնայում կլիման սեզոնային է. Ամռանը թափանցում են հասարակածային, ձմռանը՝ արեւադարձային օդային զանգվածները: Այդ է պատճառը, որ այստեղ ամառը տաք է ու խոնավ,իսկ ձմեռը՝ չոր ու տաք: Տեղումների մոտ 80%-ը թաձվում է ամռանը: տեղումների սեզոնային անհավասարաչափ բաշխման պատճառով սավանաներում ձեւավորվել են գորշ կարմրավուն ու կարմիր հողերը: բուսականության մեջ գերակշռում են բարձրացողուն հացազգիները՝ բարձրախոտերը եւ ծառերը:
Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան: Տարածված են խոտակերները, գիշատիչները, թռչունները, միջատները: Կենդանական աշխարհով այս զոնան ամենահարուստն է:
Սավանաների յուրացման խնդիրը շատ կարեւոր է մարդու համար:
Ջրի պակասը դիտվում է ձմռանը, եւ ջրի առկայության դեպքում սավանան մեծ օգուտ կարող է բերել: Այստեղ մշակում են ջերմասեր բազմազան բույսեր՝ բամբակ, թեյ, բրինձ, սուրճ, արմավ, ձիթենի, բանան, անանաս, կակաո, հացահատիկ, ցիտրուսներ, բանջարաբոստանային մշակաբույսեր:                                                                             

Комментариев нет:

Отправить комментарий